Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիան ապրիլի 28-29 հրավիրում է Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Խորենացու փ., 15 շ.` մասնակցելու Ֆրեդ Ուշակովի հեղինակային դասընթացին, որը նվիրված է մանկաբարձական պրակտիկայում դոպլեր հետազոտության կիրառմանը և պտղի նեյրոսոնոգրաֆիային: Այս մասին հայտնում է news.am-ը։

Միջոցառումը հավատարմագրվելու է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: Դասընթացին լիարժեք մասնակցելու դեպքում կտրվի վկայական: Դասընթացի համար սահմանվել է 12 տեսական և 4 գործնական կրեդիտ:

Դասընթացի սկիզբը ժամը 9:00: Հրավիրված դասախոս` Dr. Fred Ushakov, մանկաբարձ-գինեկոլոգ, Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա University College London Hospital, UK) ուլտրաձայնային ախտորոշման և պտղի բժշկության փորձագետ, մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային միության (ISUOG) պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանում, Արեւելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Լոնդոնի ուլտրաձայնային դպրոցի (London school of ultrasound) հիմնադիր: