Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն շտապ հանդիպում է ունեցել թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է բրիտանական Express թերթը: Հաղորդվում է, որ հանգստյան օրերին Մոուրինիոն հանդիպել է հայազգի 28-ամյա կիսապաշտպանի հետ և քննարկել ակումբում նրա հետագա ճակատագրի հարցի մասին: Թե ինչ ընթացք է ունեցել հանդիպումը՝ չի հաղորդվում: