Պենտագոնը ԱՄՆ կոնգրեսին է ուղարկել Բահրեյնին 911,4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ մարտական ուղղաթիռներ և ավիացիոն հրթիռներ վաճառելու մտադրության մասին ծանուցում։ Պետդեպարտամենտը չի առարկում այդ մատակարարմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թագավորությունը ներկայացրել է AH-1Z տեսակի 12 հարվածային ուղղաթիռ, դրանց երկու լրացուցիչ շարժիչներ, AGM-114 «օդ-երկիր» տեսակի 14 հրթիռներ, լազերային APKWS II ուղղորդման համակարգով 56 հրթիռներ, ռադարներ, կապի միջոցներ, կախովի նշանառության նավիգացիոն համակարգեր։

«Այս զենքերի վաճառքը, ենթադրվում է, որ կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակների իրականացմանը, քանի որ այն կամրապնդի տվյալ տարածաշրջանում կարևոր գործընկերոջ անվտանգությունը», - նշված է հայտարարությունում։