ԱՄՆ պաշտպանության քարտուղար (նախարար) Ջիմ Մետտիսը հայտարարել է, որ Ֆրանսիան հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Սիրիա: Ֆրանսիական զորքերը կօգնեն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որն այնտեղ դաշնակցում է քուրդ-արաբական ուժերի հետ: Այս ամսին հայտնում է AFP գործակալությունը:

Ըստ Մետտիսի՝ ֆրանսիական զորքերը պետք է օգնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարն նաև նշել է, որ իրենք առայժմ դուրս չեն բերում զորքերը Սիրիայից: Նա նշել է, որ այս պահին ռազմական գործողություններն են վարում ԻՊ ուժերի դեմ, որին ակտիվորեն ներգրավվել է Իրաքը:

ԱՄՆ-ն չի պատրաստվում առայժմ լքել Սիրիան և ավելի է մեծացնում այնտեղ առկա զինուժի թվաքանակը: