«Նյուքասլի» լեգենդ Ալան Շիրերը տպավորված է ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինների» խաղով: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի հերթական տուրի արտագնա խաղում 4:0 հաշվով ջախջախեց «Սուոնսիին»՝ տանելով ռեկորդային 15-րդ հաղթանակն անընդմեջ:

«Երկնագույն լուսնի» նման արդյունքները և Պեպ Գվարդիոլայի ֆուտբոլիստների վառ խաղը ցնցել են «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերին: «Անկասկած, մեր առջև լավագույն թիմերից մեկն է պատմության մեջ: «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում են թոփ-ֆուտբոլիստներ, որոնք ունեն յուրաքանչյուր խաղում հաղթանակների հասնելու անհավանական ցանկություն և անհագուրդ քաղց: Եթե ձեր երեխաները չեն դիտել «Սուոնսիի» դեմ խաղը, համոզվեք, որ կդիտեն «քաղաքայինների» հաջորդ խաղը»,- ասել է Շիրերը BBC-ի Գարի Լինեկերի ֆուտբոլային շոուի եթերում:

Տվյալ պահին «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը և առաջ է անցել 2-րդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդից» 11 միավորով: