Համա և Հալեպ քաղաքների արվարձաններում գտնվող սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային հարձակման: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:

Զինապահեստը, որին հարված է հասցվել, գտնվում է Էն Նայրաբ օդանավակայանի և Էլ Մալիքիայի միջև: Համայի արվարարձանում գտնվող զինապահեստում՝ հարվածից խոշոր հրդեհ է բռնկել: Directorate 4 Telegram-ալիքում, որն զբաղվում է Մերձավոր Արևելքի իրադրության մոնիթորինգով, ասված է, որ սիրիական բանակի 47-րդ բրիգադի բազային հարված են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերը: