Հրշեջ ծառայության աշխատակից է զոհվել «Թոմաս» բնական հրդեհը մարելիս, որն արդեն տասն օր մոլեգնում է ԱՄՆԿալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին հայտնել է Associated Press ամերիկյան գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության, զոհվածը՝ Քորի Այվերսոնը, 32 տարեկան էր: Նա ապրում էր Սան Դիեգոյում՝ երկամյա դստեր հետ և իր կնոջ հետ, սպասում էր երկրորդ երեխայի ծնվելուն:

Ողբերգությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում կրակի մարմանն ուղղված գործողության ժամանակ:

Գործակալության տվյալներով՝ Այվերսոնը դարձել է հրդեհի երկրորդ զոհը: Ավելի վաղ 70-ամյա Սանտա Պաուլան զոհվել էր ծխից թունավորվելուց և անցած շաբաթ տարհանման ընթացքում ստացած վնասվածքներից:

«Թոմաս» հրդեհն իր մասշտաբներով չորրորդ հրդեհն է դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ: Տարհանված են հազարավոր մարդիկ, այրվել է գրեթե հազար շենք, որոնց մեծամասնությունը բնակելի կառույցներ են: Կրակի դեմ պայքարում են 8 հազարից ավելի հրշեջներ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: