Երեք մարդ է զոհվել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքում: Այդ մասին  դեկտեմբերի 15-ին հայտնել է Stuttgarter Nachrichten գերմանական թերթը:

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ խոսքը վերաբերում է երեք ուղևորների, որոնք ինքնաթիռի կործանման զոհ են դարձել»,- հրատարակությունը մեջբերել է ոստիկանության տեղի աշխատակիցների խոսքը:

«Սեսնա» տիպի ոչ մեծ ինքնաթիռը Ֆրանկֆուրտից մեկնել էր Ֆրիդրիխսհաֆեն քաղաք և աղետի ենթարկվել Ռավենսբուրգի անտառազանգվածի շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: