Ուկրաինայի զինված ուժերի հակատանկային ստորաբաժանումները կսկսեն արդեն ամերիկյան Javelin համալիրների հաշվարկների պատրաստման գործնական պարապմունքները։ Համալիրները արդեն համալրել են Ուկրաինայի բանակի սպառազինությունը, հաստատել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Կիևին հակատանկային համալիրների մատակարարումը հաստատել է դեռևս 2017թ․-ին։ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նաև Javelin համալիրների Վրաստանին մատակարարման հայցը։ Վրաստանի հետ պայմանագիրը գնահատվում է 75 մլն դոլար, Վրաստանը պատվիրել է 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան։