Չինաստանի իշխանությունները գաղտնի հրթիռային համալիրներ և հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայել Հարավչինական ծովում գտնող վիճելի Սպրատլի կղզիներում։ Այս մասին հայտնում է CNBC-ն:

Չինաստանը տեղակայել է համալիրները Ֆիլիպիններից դեպի արևմուտք ամրացված հենակետերում՝ վերջին 30 օրերի ընթացքում: Տեղակայված համակարգերը կարող են նավեր խոցել մոտ 546կմ և օդային թիրախներ՝ մոտ 296կմ հեռավորությունից:

Նշենք, որ Սպրատլի կղզիներն արշիպելագ է Հարավչինական ծովում: Արշիպելագի կղզիներն իրենցն են համարում Չինաստանը, Ֆիլիպինները, Վիետնամը, Թայվանը, Բրունեյը և Մալայզիան: