Twitter-ը իր բոլոր 330 մլն օգտատերերին խնդրում է անմիջապես փոխել գաղտնաբառերն այն բանից հետո, երբ համակարգի սխալը գաղտնաբառերը տեքստի տեսքով է ներկայացրել։ Այս մասին հայտնում է The Verge-ը:

Twitter-ի հետաքննությունը ապացույցներ չի գտել, որ որևէ խախտում կամ գաղտնաբառերի սխալ օգտագործում է եղել, սակայն ընկերությունը խորհուրդ է տալիս, որ օգտատերերը փոխեն իրենց գաղտնաբառերը:

Twitter-ը պնդում է , որ ինքնուրույն է գտել սխալը և հեռացրել գաղտնաբառերը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել համոզվելու համար, որ նման խնդիրներ կրկին չեն առաջանա: