Ստամբուլի Քադըքյոյի շրջանում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին ռասիստական գրառում կատարած և աղբ թափած անձը հոգեբուժարան է տեղափոխվել։

Թուրքական դատարանը Սերդար Ք․-ին ստորագրությամբ ազատ էր արձակել՝ պարտավորեցնելով, որ շաբաթը երկու անգամ այցելի ոստիկանություն և ստորագրի։ Սակայն մեկ օր անց ոստիկանները նրան հարկադրանքով Ստամբուլի Բաքրքյոյի հոգեբուժարան են տարել և պառկեցրել։

Նշենք, որ Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ ռասիստական հարձակման հետ կապված հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայի ՆԳ նախարարը։

«Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ հարձակումն անընդունելի է։ Մենք ամեն ինչ անելու ենք հայտնաբերելու եւ պատժելու հարձակումն իրականացնողներին»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։