Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա «նվեր» մանկավարժներին:

Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարության կողմից որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը:

«Կարծում ենք սա էականորեն չի անդրադառնա մանկավարժների սոցիալական վիճակի վրա»,- նշվել է կառավարության անդամների կողմից։ Երևի թե համոզված են, թե միևնույն է, նրանք միս և կարագ չեն օգտագործում»։