Այսօր հրավիրվախ ասուլիսի ժամանակ լրագրողներին հարցերին հստակ պատասխաններ տվեց տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը։ Փոխանցում է 168․am-ը։

«Կապիտալն իմաստ չունի երկրից դուրս բերել, որովհետև այսօր աշխարհն ընդհանրապես այնպիսին է, որ չեք կարող թաքնվել։ Նախորդ տարի, երբ ՌԴ-ում սկսեցին ուժեղանալ պատժամիջոցները, օլիգարխները խնդրեցին, որ կառավարությունը գործիքներ ստեղծի, որ երկրից անօրինական դուրս բերված կապիտալը հնարավոր լինի լեգալացնել և վերադարձնել երկիր»։

Կապիտալը վերադարձնելու գործիքներից մեկը, որն առկա է Հայաստանում, ըստ նրա՝ երկրի արժութային պետական պարտատոմսերն են.

«Մարդիկ, ովքեր օֆշորներում գումարներ ունեն, պարզապես պետք է շահավետ պայմաններով պարտատոմսեր գնեն, իսկ մեր պարտատոմսերի եկամտաբերությունը գրավիչ է։ Այսինքն՝ կապիտալի համաներման հետ միասին՝ պետք է գնալ այնպիսի գործիքների ստեղծման, որ կապիտալի սեփականատերերը չվախենան լեգալ, արդար մրցակցային միջավայրում աշխատելու և կապիտալը երկրին ծառայեցնելու համար»։

Բիզնեսի մարդիկ, տնտեսագետի խոսքով՝ պետք է հասկանան, որ հարկերը պետք է վճարել.

«Դրանից կախված է հարկային բեռի իջեցման հնարավորությունը»։