Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն անդրադարձավ վերջին օրերին կատարող իրադարձություններին։

«Սա իսկապես մշակութային հեղափոխություն էր, որովհետ այն սիրո և համերաշխության բովանդակություն և ազդակներ տվեց մեր հասարակությանը։ Մեր հոգիները զարթոնք են ապրում, և այն ամենը ինչ մենք ձեռք բերեցինք այս օրերին, հպարտանում ենք դրանով: Սա իրոք մշակութային հեղափոխություն էր», - ընդգծեց նա: Փոխանցում է news.am-ը։

Ռուբեն Կարապետյանի կարծիքով` պետք չէ մշակութային ոլորտն այս պահին տարանջատել մնացած ոլորտներից.

«Ամենալուրջ աշխատանքը մեզ սպասվում է մայիսի 8-ից հետո և ամենամեծ խնդիրն այն է, որ այս համազգային զարթոնքը մենք կարողանանք հստակ տրանսֆորմացնել և գործադրել համազգային հարթակի վրա։

Նրա խոսքով` Հայաստանի և Սփյուռքի զարթոնքը մեծ կամքի դեպքում հնարավոր կլինի հասցնել իր նպատակին: