NASAՎանդերբերգի կայանից Insight մարսագնաց է արձակել։ 2011թ.-ից հետո սա առաջին սարքն է, որը ԱՄՆ-ն ուղարկել է Մարս, այն պետք է մոլորակում վայրէջք կատարի 2018թ.-ի նոյեմբերի 28-ին։

Ենթադրվում է, որ առաքելությունը կտևի մարսյան մեկ տարուց քիչ ավելի երկար կամ 728 երկրային օր։

Մարսագնացը հետազոտելու է մոլորակի ներքին կառուցվածքը (առաքելության անվանումը վերծանվում է որպես Interior Exploration using Seismic Investigations, Geodesy and Heat Transport ՝ «Ներքին կառուցվածքի ուսումնասիրություն՝ սեյսմոլոգիական ու գեոդեզիական հետազոտությունների ու ջերմության փոխադրման միջոցով)։

NASA-ի մասնագետների կարծիքով՝ այն տվյալները, որոնք կփոխանցի InSight-ը, թույլ կտան պատասխանել Արևային համակարգի մեջ մտնող երկրային խմբի մոլորակների ձևավորման մասին հարցերին։ Խոսքը Մարսի, Մերկուրիի, Վեներայի ու Երկրի, նաեւ էկզոմոլորակների մասին է։ Բացի դրանից՝ InSight-ը ստոււգելու է տեկտոնական ակտիվությունը Մարսի վրա ու ուսումնասիրելու է մետեորիտների ազդեցությունը մոլորակի վրա։