Մայիսի 7-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստումը: 2018թ․-ին նախատեսվում է վերապատրաստում անցկացնել քննիչների 14 խմբի համար: Առաջին խմբում ընդգրկված է 17 քննիչ:

Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա: Ուսուցման ծրագիրը ուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, քրեական գործերով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների, դատական փորձաքննությունների, մինչդատական կալանքի և քննության հարակից հիմնախնդիրների, ապացույցների թույլատրելիության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի, քրեական գործերի քննության ընդհանուր մեթոդաբանության, հանցագործությունների առանձին տեսակների քննության առանձնահատկությունների, առանձին քննչական գործողությունների տակտիկայի և մեթոդիկայի և այլ ոլորտներում: Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչների համար վերապատրաստման ժամաքանակը 30 ակադեմիական ժամ է