Մայիսի 7-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց՝ երկրորդ խմբի ունկնդիրների առաջին քննաշրջանը: Այսօր գրավոր քննություն հանձնեց 33 ունկնդիր «ՀՀ սահմանադրական արդարադատության արդի միտումները» դասընթացից:

Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչի թեկնածուների երկրորդ խմբի համար ուսումնառության տևողությունը սահմանված է 2018թ․-ի ապրիլի 2-ից նոյեմբերի 6-ը՝ ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Քննիչի թեկնածուների դասընթացների ընդհանուր ժամաքանակը 250 ակադեմիական ժամ է, ևս 18 ակադեմիական ժամ՝ քննաշրջանի համար: Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 4 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: Ուսուցման առաջին հատվածին հաջորդող քննաշրջանը, որը մեկնարկել է այսօր, կավարտվի մայիսի 11-ին: Առաջին քննաշրջանի ընթացքում ունկնդիրները կհանձնեն երկու քննություն: