Այս նախագիծը միակն է Ռուսաստանում: Էլեկտրոնային աղջիկը կատարում է հյուրընկալի պարտականությունները և պատմում է ճաշացանկի մասին: Նա կարող է վերբալ և ոչ վերբալ ձևով շփվել: Այժմ ռոբոտը փորձնական է տեղադրվել: Հաջողության դեպքում այն մշտապես կաշխատի, հնարավոր է մյուս ռեստորաններում ևս նմանատիպ սարքեր հայտնվեն:

Դոմոդեդովոյի մամուլի ծառայությունը նշել է․

«Հաճելի արտաքին ունեցող ռոբոտը խելացի է և արագ սովորում է. ռեստորանի ճաշացանկի հետ կապված ցանկացած հարցին հեշտությամբ պատասխանում էր: Աղջիկն այնքան բարեհամբույր և հյուրընկալ էր օդանավակայանի ուղևորների հետ, որ գրեթե ոչ ոք առանց գրկախառնությունների և լուսանկարվելու չէր հեռանում»: