«Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը լրագորղի հետ զրույցում անդրադարձել է իրենց կազմակերպության ուսուցիչներից մեկի՝ ԱԱԾ-ի կողմից բացահայտված գործում ներգրավված լինելու հարցին․

«Նա մեր կրակային մասնագետներից մեկն է։ Գնելը կուրսանտներին դիպուկահարի աշխատանք էր սովորեցնում՝ կրակել, քողարկավորվել, չերևալ հակառակորդի աչքին: Կարճ ասած՝ ինքը շատ պիտանի մարդ էր: Ցավոք, եթե այդ ամեն ինչն իրականություն է, պնդում եմ, որ հայի վրա ձեռք բարձրացնողը պետք է պատժվի երկար տարիներ, այնպես պետք է ձեռքը ջարդվի, որ չկարողանա զուգարանի թղթից օգտվել», - նշեց Վ. Վարդանովը: Փոխանցում է 168.am-ը։

Նշենք, որ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված ՀՀ-ում վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով հանցավոր համագործակցություն ստեղծած խմբի գործով կալանավորվածներից մեկը՝ Գնել Հովհաննիսյանը, Վ. Վարդանովի հ/կ-ի անդամ է:

Հիշեցնենք, որ 2018թ․-ի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հանցավոր համագործակցություն ստեղծելու, մասնակցելու, ահաբեկչության նախապատրաստության, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: ԱԱԾ-ի տվյալների համաձայն՝ դիպուկահար Հովհաննիսյանը ֆունկցիան է եղել ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց սպանելը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը: Գործի շրջանակներում կալանավորվել էր շուրջ 8 անձ:

Հարցին՝ սպասելի՞ էր նրանից նման արարք, Վ. Վարդանովն պատասխանեց.

«Շատ զարմացած եմ: Ինձ թվում էր՝ ինքը գոնե իմ հետ շփվելով՝ իմ ազդեցություն իր վրա մեծ է, բայց շատ զարմացած եմ»: