Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից․

«Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է, ոչ թե քաղաքական: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ձեր, կամ մեկ ուրիշի ասելով պետք է հրաժարական տամ: Ես խնդիր ունեմ լուծելու, և երբ լուծեմ խնդիրը, կգնամ: Եվ չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից»: Փոխանցում է 168.am-ը։

2002թ․-ին Հայաստանի ֆուտբոլային ընտանիքը Ռուբեն Հայրապետյանին ընտրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: 2006, 2010 և 2015թթ․-ին Ռուբեն Հայրապետյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: