ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ֆրանսիական BFM հեռուստաընկերությունը:

93-ամյա Ազնավուրն անցած գիշեր Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը վայր է ընկել և կոտրել ձեռքը: Աշխարհահռչակ երգչին տեղափոխել են Նիմ քաղաքի հիվանդանոց։

Տեղեկացնենք, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: