NASA-ն հոլովակ է հրապարակել, որում պարզ երևում է արևային ակտիվությունը: Այն արվել է մայիսին Արևային դինամիկայի աստղադիտարանի (SDO) արբանյակի կողմից:

Տեսանյութը նկարահանվել է խորը ուլտրամանուշակագույն տիրույթի օգտագործմամբ, ինչի շնորհիվ տեսանելի է արևային սկավառակի մեծածավալ «կորոնալ անցքը», այսինքն՝ արևային պսակի ավելի մուգ հատվածը՝ արևային քամու բարձր արագությամբ: «Կորոնալ անցքերի» նվազեցված պայծառությունը կապված է դեպի միջմոլորակային տարածություն պլազայի զանգվածային անհետացման հետ: