Իսրայելական բանակի կողմից ոչնչացվել է Սիրիայում ռուսական արտադրության «Панцирь-С1» («Պանցիր Ս1») զենիթահրռիթային համալիրը:

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածել էր Սիրիայում թիրախներին՝ ընդհանուր առմամբ 70 տարբեր հրթիռներ արձակելով: Դրանք արձակել են 28 իսրայելական օդանավեր: Ի պատասխան Իսրայելի ՌՕՈՒ-ի գործողությունների՝ սիրիացի զինվորականները կրակ են բացել 1967թ․-ին Թել Ավիվի կողմից բռնազավթված Գոլանի բարձունքի շրջանում իսրայելական դիրքերի ուղղությամբ: