Իսրայելը ոչնչացրել է Գազայի հատվածի հյուսիսային մասում ծայրահեղականների կողմից փորած Իսրայել տանող ևս մեկ թունել: Այս մասին շաբաթ օրը արտասահմանցի լրագրողներին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ժամը մոտ 20:00-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի Բեյթ Խանուն քաղաքի մոտ ոչնչացրել է ևս մեկ ահաբեկչական թունել», - ասել է նա: