Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակել է այն երկրների ցուցակը, որտեղ 65-ից բարձր տարիքի առավել մեծ թվով քաղաքացիներ են աշխատում: Այդ մասին ասված է կազմակերպության զեկույցում:

Ցուցակը գլխավորել է Իռլանդիան, որտեղ 65-ից մինչեւ 69 տարեկան քաղաքացիների ավելի քան կեսը (56,3 տոկոսը) շարունակում են աշխատել: Երկրորդը դարձել է Ինդոնեզիան (50,6 տոկոս), երրորդը՝ Հարավային Կորեան (45 տոկոս): Նաև տասնյակում տեղ են գտել Ճապոնիան (42,8 տոկոս), Չիլին (39,9 տոկոս), Իսրայելը (39,3 տոկոս), Մեքսիկան (38,6 տոկոս), Չինաստանը (36 տոկոս) և Հնդկաստանը (35,8 տոկոս):

Աշխատող տարեց քաղաքացիների ամենացածր ցուցանիշն արձանագրած երկրների հնգյակում, զեկույցի համաձայն, տեղ են գտել Լյուքսեմբուրգը, որտեղ 65 տարեկանից հետո ընդհանրապես ոչ ոք չի աշխատում, Բելգիան (4,7 տոկոս), Հունգարիան (5,3 տոկոս), Սլովենիան (5,2 տոկոս), Սլովակիան (5,6 տոկոս):

Ցուցակում այն երկրների գերակշռությունը, որտեղ 65-ից բարձր տարիքի քաղաքացիները շարունակում են աշխատանքային գործունեությունը, կապված է եվրոպական ու ասիական երկրների մշակույթի և օրենսդրության մեջ առկա տարբերությունների հետ: Այսպես, եվրոպական մի քանի պետություններում աշխատողները կարող են տուգանվել, եթե շարունակեն աշխատել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո: Կենսաթոշակի անցնելու տարիքը բարձրացնելու իշխանությունները փորձերը բողոքի ալիք են բարձրացրել:

Մինչդեռ ասիական շատ երկրներում քաղաքացիները հանդես են եկել ի պաշտպանություն կենսաթոշակային տարիքը բարձրացնելու գաղափարի: Մասնավորապես, Ճապոնիայում 2025 թվականին կենսաթոշակի անցնելու տարիքը կհասցի 65-ի: