Երեկ Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մոտ 20 մարդ ձերբակալվել է: Քաղաքացիները բողոքում էին ինտերնետի ազատությունը սահմանափակելու իշխանությունների որոշման դեմ:

Նրանք կոչ են արել ապաարգելափակել Telegram հավելվածը: Որոշ ցուցարարներ հակակառավարական կոչեր են հնչեցրել և ինտերնետը գրաքննելու դեմ պաստառներ են պարզել: Ոստիկանության հայտարարության համաձայն, մոտ հազար մարդ է մասնակցել «Հանուն ազատ ինտերնետի» բողոքի ակցիային:

Այս ցույցը հետևում է մայիսի 1-ի բողոքի ակցիաներին, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի փողոցներ՝ բողոքելով ինտերնետի ազատությունը սահմանափակելու իշխանությունների որոշման դեմ: Ապրիլի 30-ին էլ շուրջ 10 հազար մարդ բողոքի ակցիա անցկացրեց Մոսկվայում՝ ընդդեմ Telegram հավելվածի արգելափակման:

Հիշեցնենք, անցյալ ամիս Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ հավելվածն արգելափակվեց: