Մայիսի 15,16 և 17-ին չեղարկվելու են ժամը 14:25-ին մեկնող№686 Երևան-Գյումրի և 11:45-ին մեկնող №687 Գյումրի-Երևան գնացքները: Դա պայմանավորված է Երկաթուղու Բայանդուր-Աղին հատվածում կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքներով:

Ժամը 7:55, 8:25, 18:15 և 18:25-ին մեկնող Երևան-Գյումրի-Երևան այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: