Մահացել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի մասնակից, ՀՀ Զինված ուժերի գնդապետ, ԲԿՄԱ նախկին պետ, նվիրյալ հայրենասեր Լևոն Հայրապետյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում մայիսի 16-ին՝ ժամը 18:00-ից, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց՝ «Եռաբլուր» պանթեոնում: