ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում (Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ)) և ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնում (ԱՏՄ) աշխատանքի անցնելու համար հայտարարված են մրցույթներ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

- ԱՏՄ-ի ռիսկերի գնահատման ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ (Մրցույթի անցկացման օր` 15.06.2018թ., ժամը 14:15, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` 25.05.2018թ.),

- ԱՏՄ-ի ռիսկերի գնահատման ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ (Մրցույթի անցկացման օր` 19.06.2018թ., ժամը 10:30, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` 25.05.2018թ.),
- ԱՏՄ-ի ռիսկերի գնահատման ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ (Մրցույթի անցկացման օր` 20.06.2018թ., ժամը 10:00, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` 25.05.2018թ.),
- ՊԱԳ-իառողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարմանև վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (Մրցույթի անցկացման օր` 14.06.2018թ., ժամը 10:00, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` 25.05.2018թ.):

Տվյալ թափուր պաշտոնները զբաղեցնել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: