ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է ամանորյա քաղաքի՝ «Կաղանդավան»-ի բացումը:

«Կաղանդավան»-ի բացման սկիզբն ազդարարվել է Ստեփանակերտի Ազատության հրապարակից (կոլցեվոյ) տոնական քայլերթով, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով. մասնակիցներն ազգային տարազներ էին կրում: