Google-ը փակում է օգտատերերի տվյալների Drive ամպային պահեստը, որը Ռուսաստանում հայտնի է «Դիսկ» անվանումով և սկսում է Google One անվանումով թարմացված ծառայությունը գործարկել:

Օգտատերերին կսկսեն աստիճանաբար տեղափոխել նոր պահեստ: Ամպում տվյալների պահպանման գները կնվազեն, գրում է TechCrunch - ը:

Նոր ծառայությունում ամսական 1.99 դոլարով հնարավոր կլինի 100 գիագբայթ տեղ ձեռքբերել, իսկ 200 գիգաբայթը՝ 2.99 դոլարի դիմաց: Ամպում երկու տերաբայթ տեղը կարժենա 9.99 դոլար: Առավելություններից մեկը կլինի աջակցության ծառայության իրական աշխատակիցների հետ շփումը, որոնք բոլոր սակագնային պլանների օգտատերերի համար ողջ օրը հասանելի կլինեն: Անվճար տեղի քվոտան՝ 15 գիգաբայթը, կպահպանվի, կլինեն նաև տարբեր զեղչեր: