«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կրթական անվճար կենտրոն կբացվի Ալբանիայում՝ դառնալով մշակույթի, արվեստի և տեխնոլոգիաների կենտրոն։

Կենտրոնի շենքն ունենալու է պիրամիդայի տեսք, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ․-ի հունիս ամսին։ Նշենք, որ նախագծի համաձայն շինության ներսում բարձր առաստաղի առկայության շնորհիվ հնարավոր կլինի ներսում ծառեր տնկել՝ ապահովելով կանաչ տարածք։

Ալբանիայում «Թումո» կրթական կենտրոնի բացմամբ, այնտեղ ապրող հատկապես հայ երեխաները կզգան իրենց ինչպես իրենց հարազատ տանը։ Հետագայում «Թումո» կենտրոն կբացվի նաև Փարիզում և Մոսկվայում 2018թ․-ի սեպտեմբեր ամսին։