Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ըստ նախարարի, այդ կրթական համակարգը չի արդարացրել իրեն: Նա նշել է որ գործընթացն այս ուսումնական տարում հազիվ թե իրականություն դառնա, սակայն նախարարության հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել 2017թ․-ի սեպտեմբերի մեկից: Մինչև այդ պարտադիր էր 9-ամյա կրթությունը: