Հունիսի 1-2-ին Երևանում, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանսների դահլիճում, տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Մանկաբուժական դպրոց» ամենամյա դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային անձ` Եվա Մովսեսյան, հեռ․ 098-21-59-59։