Uber ընկերությունը Elevate թռչող տաքսիների ծրագրի շրջանակում Փարիզում առաջին լաբորատորիան կկառուցի: 5 տարվա ընթացքում Uber-ը ATCP կենտրոնի համար 20 մլն եվրո կծախսի: Այս մասին գրում է Engadget-ը:

Մասնագետներն ATCP-ում աշնանից կսկսեն թռչող մեքենաների համար արհեստական բանականություն, ալգորիթմներ, տեխնոլոգիաներ մշակել, որոնց օգնությամբ պետք է տեղաշարժվի սարքը, ինչպես նաև թռչող տաքսու աշխատանքի համար անհրաժեշտ այլ տեխնոլոգիաներ: Ներկայում Uber-ը արհեստական բանականության և համակարգչային տեսողության ոլորտի մասնագետներ է փնտրում: