Կլինիկական օրդինատուրա ընդունվողները անվճար կսովորեն միայն մարզերում 5 տարի աշխատելու պայմանով
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզերում բժիշկների պակասի խնդրին:
Նա դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի 2018թ․-ին ՀՀ ԱՆ-ին հատկացվի կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, 2017թ․-ի 30-ի փոխարեն։
«Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում», - նշել է Արսեն Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի խնդրի լուծման մեջ մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը:
«ՏԻՄ-երը պետք է բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում», - գրել է Թորոսյանը: