Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ մայիսի 30-ին Վրաստան կատարելիք պաշտոնական երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։

ՀՀ վարչապետը կարճատև կանգառներ կունենա Ծալկայի շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի՝ Փոկա, Գանձա ու Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Այնուհետև, կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: