Մայիսի 28-ին նշվեց Հայաստանի առաջին Հանրապետության, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100 ամյակը։ Եվ այդ համահայկական տոնի կապակցության Backbone Branding-ը շնորհավորել է բոլորին և ներկայացրել իրենց համար շատ կարևոր նախագիծ։ Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Համագործակցելով Հայաստանի Հանրային Ռադիոյի հետ՝ մենք մշակեցինք «Սարդարապատի հրաշքը» նախագիծը՝ մեր հարգանքի տուրքը մատուցելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի մասնակիցների հիշատակին։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիս տոնը»։