Այսօր Ղազախստանի խորհրդարանի սենատը ընդունել է «Ղազախստանի անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրավունք է ստանում ցմահ գլխավորել անվտանգության խորհուրդը:

Նշենք, որ օրինագիծը նաև կարգավորում է արդեն սահմանադրական կարգավիճակ ստացած անվտանգության խորհրդի և խորհրդի նախագահի լիազորությունները: Այսուհետ Ղազախստանի ԱԽ ղեկավար կազմի լիազորությունների թվում են.

  • Անվտանգության խորհրդի գործունեության ղեկավարում;
  • Նիստերի և օպերատիվ խորհրդակցությունների հրավիրում;
  • Անվտանգության խորհրդի մասին կարգավիճակի սահմանում:

Անվտանգության խորհուրդը լայն լիազորություններ է ստանում Ղազախստանի պետական ներքին և արտաքին քաղաքականության մշակման, սահմանման ոլորտներում: