«Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի է, մի քիչ օգնենք, եղածը մեկ ամիս է»:

Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով, իսկ տոնական օրերին և անպայման 14 տարին լրացած երեխաներին. «Աշխատանքի տևողությունն էլ օրական 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»:

Ընտանիքի սոցիալական ծանր վիճակը անհանգստացնում է նաև իրենց տան անչափահասներին, ովքեր իրենց կողմից փորձում են բարելավել այն։

Մեր օրենսդրությամբ՝ 14-ից մինչև 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչև 24 ժամ»: