ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ հայտնեց․

«Հայաստանի տնտեսությունը կախված չլինելով մեկ աղբյուրից՝ նավթից կամ գազից, միաժամանակ զարգացման մեծ ներուժ ունի»։ Փոխանցում է «Ազատություն»-ը։

Նախագահը մասնավորապես հեռանկարային է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործության բնագավառները, բանակային համակարգն ու ծառայությունների ոլորտը: Զարգացման լուրջ հնարավորություններ ունի նաև կրթական համակարգը: Նրա խոսքով՝ այս ուղղությունները համասեռ զարգանալով՝ կարող են տնտեսության կայուն աճ ապահովել:

«Իսկ մեր մեծ հարստությունը մի բան է, որը երբեք չի վերջանա, որովհետև հազարավոր տարիներ չի վերջացել. դա ձեր հայ լինելն է, ձեր գենետիկան է: Դուք բոլորդ խելացի եք: Ուղղակի պետք է լինեք աշխատասեր, ազնիվ, նվիրված և հպարտ նրանով, ինչ որ եք», - նշել է Արմեն Սարգսյանը: