ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանների թվի կրճատում է լինելու:

«Թվի կրճատում անշուշտ լինելու է», - ասել է նա՝ հավելելով, որ հատուկ հանձնաժողովը կորոշի՝ ինչ քանակությամբ կլինեն կրճատումները: Փոխանցում է news.am-ը։

Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնությամբ են հանդես գալու, որ ոստիկանների թիվը գաղտնի չպահվի, իսկ զինտեխնիկան՝ կրճատվի:

Միևնույն ժամանակ ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու նպատակով գործադիրում ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի հետ քննարկում է եղել: Ըստ ոստիկանապետի, հնարավոր է՝ հունվարից բարձրացում լինի: