Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները Իսպանիայում ընթացող «Sunway Sitges» միջազգային մրցաշարում:

Մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Մելքումյանը կիսել է միավորը գրոսմայստեր Լիանգ Ավոնդերի հետ: Այս տուրից հետո Մելքումյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում հավաքած 5 միավորով:

4-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 43 երկրի 126 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր:

Այս մասին հայտնում է «Chess․am»-ը:

Պետք է նշել, որ Հրանտ Մելքումյանը նաև 2011թ․ Եվրոպայի բլից չեմպիոն է եղել, մասնակցել բազմաթիվ մրցաշարերի։