Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից մարտադաշտում կիրառվող ռադարների և հեռահար հրետանու համար նախատեսված սպառազինության ձեռքբերմամբ:

Այս մասին հայտնում է հնդկաստանյան Hindustan Times լրատվական գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ Հնդկաստանը մտադիր է 2018-ին մեծացնել սպառազինության արտահանման ծավալները:

Երկիրը ուղղաթիռների, ռադարների, տանկերի, հրթիռների մատակարարման ուղղությամբ բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Մյանմայի և Հայաստանի հետ: