Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:

Ինչպես նշել է՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը, «Գիշերվա ընթացքում ոչ մի չվերթ չի իրականացվել: Տեսանելիությունը վատ է, դրա համար ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել»:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ միայն կեսօրից հետո 16 չվերթ է հետաձգվել, որից երեքը չեղարկվել են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: