Դամասկոսը պահանջում է ԱՄՆ-ի և Թուրքիայի զորքերն անհապաղ դուրս բերել Սիրիայից: Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտարարել է Աստանայի բանակցություններում սիրիական կառավարական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։

«Պահանջում ենք անհապաղ այդ զորքերը Սիրիայից դուրս բերել առանց որևիցե պայմանի»,-ընդգծել է նա:

Ջաֆարին խոստացել է, որ Դամասկոսը հնարավոր ամեն բան կանի Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի հաջողության համար, որը հունվարի 29-30-ը անցկացվելու է Սոչիում: «Մենք մեր բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի լավ նախապատրաստվենք Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին, ինչը հիմք կծառայի սիրիացիների միջև երկխոսության համար»,-նշել է Սիրիայի մշտական ներկայացուցիչը: