ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ է նշանակել:

Վարչապետի որոշմամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Զարուհի Բաթոյանը և Արման Ուդումյանը: Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: Թադևոս Ավետիսյանը և Արայիկ Պետրոսյանն ազատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

Նշենք, որ Զարուհի Բաթոյանը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է: