Alphabet հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը, հոլդինգ, որին պատկանում է Google Inc. ընկերությունը, դեկտեմբերի 22-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին։

«Տասը տարի ընկերության գլխավոր տնօրենի և յոթ տարի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնում աշխատելուց հետո ես սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ ինձ լիովին նվիրել գիտությանը, տեխնոլոգիաներին և բարեգործությանը:

Անհամբերությամբ եմ սպասում Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի հետ մեր ապագայի համար համատեղ աշխատանքին Alphabet-ում»,- գրել է Շմիդտն իր թվիթերում: Տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Շմիդտն Alphabet-ում աշխատանքը կշարունակի որպես տեխնիկական հարցերի խորհրդական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: