Ռուսաստանը վերացրել է Վերին Լարս անցակետով Հայաստան փայտի և չմշակված փայտանյութի մատակարարման խոչընդոտը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 8-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետություն Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետով Ռուսաստանի Դաշնությունից Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4401, 4403, 4404, 4406 ապրանքնային դիրքերի փայտի և չմշակված փայտանյութի ներմուծման հնարավորությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է Ռուսաստանի կառավարության կողմից: Ներմուծումը ժամանակավորապես դադարեցվել էր 2017թ․-ի դեկտեմբերի 31-ից, քանի որ ռուսական օրենսդրությամբ սահմանված հատուկ նորմը ուժը կորցրել էր:

Ռուսաստանի Դաշնության նման քայլը, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ շարժի ապահովմանը, հաստատում է եվրասիական համաձայնություններին հետևելու երկրի մտադրությունը: